Այսօր: Շաբաթ, 16 Փետրվարի 2019թ.
Գոռավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 54
ԱՐԱՐԱՏԻ ՄԱՐԶԻ ԳՈՌԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
05.09.20 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Համայնքի ղեկավար`  Արսեն Բազիկյան Պաշտոնը ստանձնել է  05 հոկտեմբեր 2003թ. Կենսագրական տվյալներ Տարեթիվ , ամիս, ծննդավայր 25 սեպտեմբեր 1972թ., ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղ Կրթություն 1990-1995թթ.- Երևանի ժող. տնտեսագիտական ինստիտուտ Աշխատանքային գործունեություն 1990-1995թթ.- Արարատի շրջկոպ, հաշվապահ 1995-1998թթ. - Արարատի Ճան.շին և շահագործման ձեռնարկություն, մատակարարման և իրացման ինժեներ 1999-2003թթ. - Արարատի “Բազիկյան” ՍՊԸ, վարչության նախագահի առաջին տեղակալ 2003թ. - ից - Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավար: Կուսակցական պատկանելություն_ անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա:   Հեռախոս`  098 10 88 88 ... Մանրամասն
31.01.19 ՎԹԱՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ

Հարգելի բնակիչներ, 
Տեղեկացնում ենք, որ վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, որի պատճառով ջրի մատակարարումը կկատարվի 1-2 օրը մեկ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար:

28.01.19 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ. Հունվարի 28-ը համարվում է Հայաստանի Հանրապետության լավագույն օրերից մեկը, երբ հայ ժողովուրդը նշում են հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Հայկական բանակը մեր երկրի անկախության, կայունության ու փառահեղ հաղթանակների հիմնական կրողն է: Առանց բանակի գոյության, մեր երկրի սահմանների կայունությունը հազիվ թե հնարավոր լիներ պահպանել: Ամեն օր ականատես ենք լինում մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով է կատարում այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար։ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, մարտական բարձր ոգի և նորանոր ձեռքբերումներ` ի շահ մեր պետության ... Մանրամասն
14.01.19 Խմելու ջրի վթարված ջրագծերի վերանորոգման աշխատանքներ

Սույն թվականի հունվարի 11-ից Գոռավան համայնքում իրականացվում է խմելու ջրի ջրագծերի վթարների վերանորոգման աշխատանքներ: Վթարված ջրագծերն տասներկուսն են, որոնցից վեցի աշխատանքներն ավարտված են, իսկ մնացած աշխատանքները դեռ շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարումը կլինի 2-3 օրը մեկ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

 
06.01.19 Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ... Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
31.12.18 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի: Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի նոր երջանկության, որ կիրականանա նոր տարվա գիշերը... Սիրելի՛ գոռավանցիներ Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ 2019 թվականը լինի սիրո, երջանկության, վեր ելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Եղեք ներող և բարեհոգի, բայց ամենից գլխավորը` առողջ և լավատես: Թող խաղաղությամբ բացվեն մեր երկրի բոլոր արշալույսները, ձեր օջախներում թևածի սեր, խնդություն և ուրախություն, զինվորի ծառայությունն անցնի կայուն խաղաղության մեջ, և օրն ավարտվի յուրաքանչյուրիս համար նոր հաջողությունների ... Մանրամասն
28.12.18 Ամանորյա միջոցառում

Գոռավան համայնքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ ուրախ միջոցառում՝ նվիրված Ամանորին։ Իրենց ներկայությամբ երեխաների օրն անմոռանալի դարձրեցին հեքիաթի հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Միջոցառման ավարտին երեխաները ստացան իրենց համար պատրաստված ամանորյա նվերները:

21.12.18

Հարգելի՛ գոռավանցիներ, 
Սիրով հրավիրում ենք Ձեզ դեկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին ներկա գտնվելու համայնքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառմանը, որը տեղի կունենա Գոռավանի մշակույթի տան դահլիճում: Միջոցառման ժամանակ Ձմեռ պապն ու Ձյունանուշը մանուկներին կպարգևեն խինդ ու ծիծաղ:

Համայնքապետարանը պատրաստել է տոնական փաթեթներ, որոնք նախատեսված են մանկապարտեզի, նախակրթարանի և 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի երեխաների համար:

Հարգանքներով՝ Գոռավանի համայնքապետարան

1 2 3 4 5 6 7 8 9 10


Բոլորը
ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Արարատի մարզ գ.Գոռավան

/0234/2-33-50

goravan.ararat@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԳՈՌԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.02
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner