05.09.20
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Համայնքի ղեկավար` Արսեն Բազիկյան Պաշտոնը ստանձնել է 05 հոկտեմբեր 2003թ. Կենսագրական տվյալներ Տարեթիվ , ամիս, ծննդավայր 25 սեպտեմբեր 1972թ., ՀՀ Արարատի մարզի Գոռավան գյուղ Կրթություն 1990-1995թթ.- Երևանի ժող. տնտեսագիտական ինստիտուտ Աշխատանքային գործունեություն 1990-1995թթ.- Արարատի շրջկոպ, հաշվապահ 1995-1998թթ. - Արարատի Ճան.շին և շահագործման ձեռնարկություն, մատակարարման և իրացման ինժեներ 1999-2003թթ. - Արարատի “Բազիկյան” ՍՊԸ, վարչության նախագահի առաջին տեղակալ 2003թ. - ից - Արարատի մարզի Գոռավան համայնքի ղեկավար: Կուսակցական պատկանելություն_ անկուսակցական Անձնական տվյալներ Ամուսնացած է, ունի երկու երեխա: Հեռախոս` 098 10 88 88 ...
Մանրամասն |
|
31.01.19
ՎԹԱՐԱՅԻՆ ՋՐԱՆՋԱՏՈՒՄ
|
Հարգելի բնակիչներ, Տեղեկացնում ենք, որ վթարների վերացման աշխատանքներով պայմանավորված, իրականացվելու են խմելու ջրագծերի վերանորոգման աշխատանքներ, որի պատճառով ջրի մատակարարումը կկատարվի 1-2 օրը մեկ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության համար:
|
|
28.01.19
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ
|
Հարգելի՛ հայրենակիցներ, սպաներ, սիրելի՛ զինվորներ. Հունվարի 28-ը համարվում է Հայաստանի Հանրապետության լավագույն օրերից մեկը, երբ հայ ժողովուրդը նշում են հայկական բանակի կազմավորման 27-րդ տարեդարձը: Հայկական բանակը մեր երկրի անկախության, կայունության ու փառահեղ հաղթանակների հիմնական կրողն է: Առանց բանակի գոյության, մեր երկրի սահմանների կայունությունը հազիվ թե հնարավոր լիներ պահպանել: Ամեն օր ականատես ենք լինում մեր երկրի սահմանները պաշտպանող զինվորի սխրանքին, ով իր կյանքի գնով է կատարում այն ամենը, ինչը սուրբ ու նվիրական է բոլորիս համար։ Ի սրտե շնորհավորում եմ բոլորիս այս տոնական օրվա առթիվ։ Մաղթում եմ քաջառողջություն, խաղաղություն, մարտական բարձր ոգի և նորանոր ձեռքբերումներ` ի շահ մեր պետության ...
Մանրամասն |
|
14.01.19
Խմելու ջրի վթարված ջրագծերի վերանորոգման աշխատանքներ
|
Սույն թվականի հունվարի 11-ից Գոռավան համայնքում իրականացվում է խմելու ջրի ջրագծերի վթարների վերանորոգման աշխատանքներ: Վթարված ջրագծերն տասներկուսն են, որոնցից վեցի աշխատանքներն ավարտված են, իսկ մնացած աշխատանքները դեռ շարունակվում են: Տեղեկացնում ենք, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ջրամատակարարումը կլինի 2-3 օրը մեկ: Հայցում ենք Ձեր ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:
|
|
06.01.19
Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ...
Ձեզ եւ մեզ մեծ աւետիս:
|
|
|
31.12.18
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՐՍԵՆ ԲԱԶԻԿՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈւՂԵՐՁԸ ԱՄԱՆՈՐԻ ԵՎ ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՏՈՆԵՐԻ ԱՌԹԻՎ
|
Ամանորը հրաշալի տոն է, որը կապված է գալիք տարվա լավագույն հույսերի և ցանությունների իրականացման հետ: Այն կախարդական է, խորհրդավոր, զարմանալի, անկրկնելի: Մարդիկ սպասում են հերթական հրաշքի, մի նոր երջանկության, որ կիրականանա նոր տարվա գիշերը... Սիրելի՛ գոռավանցիներ Շնորհավորում եմ Ձեզ Ամանորի եւ Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Մաղթում եմ, որ 2019 թվականը լինի սիրո, երջանկության, վեր ելքների, նորանոր ձեռքբերումների տարի: Եղեք ներող և բարեհոգի, բայց ամենից գլխավորը` առողջ և լավատես: Թող խաղաղությամբ բացվեն մեր երկրի բոլոր արշալույսները, ձեր օջախներում թևածի սեր, խնդություն և ուրախություն, զինվորի ծառայությունն անցնի կայուն խաղաղության մեջ, և օրն ավարտվի յուրաքանչյուրիս համար նոր հաջողությունների ...
Մանրամասն |
|
28.12.18
Ամանորյա միջոցառում
|
Գոռավան համայնքի մշակույթի տան դահլիճում տեղի ունեցավ ուրախ միջոցառում՝ նվիրված Ամանորին։ Իրենց ներկայությամբ երեխաների օրն անմոռանալի դարձրեցին հեքիաթի հերոսները, Ձմեռ պապն ու Ձյունանուշը: Միջոցառման ավարտին երեխաները ստացան իրենց համար պատրաստված ամանորյա նվերները:
|
|
21.12.18
|
Հարգելի՛ գոռավանցիներ, Սիրով հրավիրում ենք Ձեզ դեկտեմբերի 28-ին ժամը 13:00-ին ներկա գտնվելու համայնքապետարանի կողմից կազմակերպած ամանորյա միջոցառմանը, որը տեղի կունենա Գոռավանի մշակույթի տան դահլիճում: Միջոցառման ժամանակ Ձմեռ պապն ու Ձյունանուշը մանուկներին կպարգևեն խինդ ու ծիծաղ: Համայնքապետարանը պատրաստել է տոնական փաթեթներ, որոնք նախատեսված են մանկապարտեզի, նախակրթարանի և 1-ին, 2-րդ, 3-րդ դասարանի երեխաների համար: Հարգանքներով՝ Գոռավանի համայնքապետարան
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 |